Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Գերմանացիներն ավելի հազվադեպ են ամուսնանում

Գերմանացիներն ավելի հազվադեպ են ամուսնանում

Վերջին 30 տարիներին կրկնակի կրճատվել է ամուսնանալու ցանկություն ունեցող գերմանացիների թիվը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Ժողովրդագրական հետազոտությունների դաշնային ինստիտուտի հաշվարկները։

 

Ըստ հետազոտողների` Գերմանիայում բնակվող երիտասարդ կանանց մեկ երրորդը երբեք չի ամուսնանա։ Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշն ավելի բարձր է՝ 40%-ից մի փոքր քիչ։ Ամուսնանալու ցանկության բացակայությունը բացատրվում է ամուսնալուծությունների թվի կտրուկ աճի հանգամանքով։

 

Գերմանիայում ավանդական ամուսնության փոխարեն՝ ավելի մեծ թվով գերմանացիներ այժմ նախընտրում են համաբնակության նոր ձևերը՝ քաղաքացիական ամուսնությունն ու նույնիսկ «հյուրընկալ» ամուսնությունը, երբ ընտանիքի անդամները առանձին են ապրում։ Բացի այդ, Գերմանիայում, ըստ ժողովրդագրական տվյալների, ավելանում է միայնակ մարդկանց և միայնակ ծնողների թիվը։

 

Ըստ սոցիոլոգների՝ վիճակագրական այսպիսի պատկերի պատճառը մասնագիտական անպաշտպանվածությունն է։ Խոսքը աշխատանք փնտրելու ահագնացող դժվարությունների մասին է։ Այսպես, օրինակ, վերջերս շատացել են դեպքերը, երբ ընտանիքի անդամներից մեկը աշխատանք է փնտրում այլ քաղաքում։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ